ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Ե­թե ու­զում եմ մե­կին ե­րիցս ա­նի­ծել, թող փոքր ազ­գի թա­գա­վոր դառ­նա»

«Ե­թե ու­զում եմ մե­կին ե­րիցս ա­նի­ծել, թող փոքր ազ­գի թա­գա­վոր դառ­նա»
18.12.2020 | 01:05

Եթե ու­զում ես վրեժ լու­ծել, թուր­քե­րի քթի տակ ստեղ­ծիր ու­ժեղ, բա­րե­կե­ցիկ, օ­րի­նա­պահ եր­կիր, որ մարդ չցան­կա­նա հե­ռա­նալ:
Պերճ ԶԵՅ­ԹՈՒՆՑ­ՅԱՆ

Ե­գիպ­տո­սի Ա­լեք­սանդ­րիա քա­ղա­քից հայ­րե­նա­դարձ­վե­լուց հե­տո (1948) տաս­նա­մյա մի տղեկ ինչ ի­մա­նար, որ տա­րի­ներ անց դառ­նա­լու է ՀՀ մշա­կույ­թի նա­խա­րար, ան­վա­նի գրող, դրա­մա­տուրգ, հրա­պա­րա­կա­խոս՝ միա­ժա­մա­նա­կյա իր գոր­ծու­նեու­թյամբ գրա­կան-մշա­կու­թա­յին կյան­քի կազ­մա­կերպ­ման ան­բա­սիր վար­քի տեր մշակ:
Պերճ Զեյ­թուն­ցյա­նի «Նրա ա­ռա­ջին ըն­կե­րը» (1956), ե­րա­խայ­րի­քից հե­տո հրա­տա­րակ­ված բազ­մա­թիվ ժո­ղո­վա­ծու­նե­րում (վե­պեր, պատմ­վածք­ներ, պիես­ներ, կի­նոս­ցե­նար­ներ, հրա­պա­րա­կա­խո­սա­կան մտա­ծում­ներ, թարգ­մա­նու­թյուն­ներ) գրո­ղի սկզ­բուն­քը մեկն էր՝ ապ­րել տա­սը պատ­վի­րան­նե­րի նվի­րա­բեր սի­րով, ան­կոտ­րում հա­վա­տով առ հայն ու հայ­րե­նիքն ու­նե­ցած ի խո­րոց սր­տի պատ­վախ­նդ­րու­թյամբ:


«Կլոդ Ռո­բերտ Ի­զեր­լիի» (1968), «Մեծ լռու­թյուն» (պիես­ներ, 1965) «Ա­մե­նատ­խուր մար­դը» (պիես­ներ, 1981), «Վեր­ջին արևա­գա­լը» (վեպ, 1989), գրո­ղի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի ցան­կը այս­պի­սով չի սահ­մա­նա­փակ­վում. վեր­ջին ա­վե­լի քան կես­դա­րյա հայ գրա­կա­նու­թյան հա­մա­պատ­կե­րում առն­վազն ա­նու­րա­նա­լի է նրա ու­նե­ցած ա­վան­դը գա­ղա­փա­րա­կան-մտա­ծո­ղա­կան ա­ռու­մով և նշա­նա­կու­թյամբ:
60-ա­կան թվա­կան­նե­րի հայ ար­ձա­կում «տե­ղի ու­նե­ցած» թե­մա­տիկ և գա­ղա­փա­րա­յին բա­րե­փո­խում­նե­րի՝ դա­սա­կան ար­ձա­կի վե­րարժևոր­ման և նոր ժա­մա­նակ­նե­րի ո­գով ուղ­ղորդ­ման ուղ­ղու­թյամբ իր սերն­դա­կից­նե­րի հետ Պ. Զեյ­թուն­ցյա­նը գրա­կան մտայ­նու­թյուն­նե­րի և աշ­խար­հըն­կալ­ման նոր ու­ղի­ներ է ցու­ցա­նում, իսկ «Ար­շակ Երկ­րորդ» պատ­մա­վե­պով (1977) ար­դեն ոչ միայն տի­րա­կան դեմք ու­նե­ցող գրո­ղի համ­բավ էր վա­յե­լում, այլև մի այն­պի­սի պատ­մաշր­ջա­նի ի­րա­դար­ձու­թյուն էր նո­րո­վի մեկ­նա­բա­նում, որ այն­քան էլ խրա­խու­սե­լի չէր տի­րող վար­չահ­րա­մա­յա­կան «գե­րա­տես­չա­կան ֆեո­դա­լիզ­մի» ժա­մա­նակ­նե­րում:


Այս­պի­սով, Ար­շակ Երկ­րորդ, 4-րդ դար. միան­գա­մից նշենք, որ թե՛ Ար­շակ Երկ­րոր­դի, թե՛ Պապ թա­գա­վո­րի վա­րած ար­տա­քին և ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը տրա­մագ­ծո­րեն հա­կա­ռակ էր ժա­մա­նա­կի ե­կե­ղե­ցա­պե­տա­կան (հոգևոր իշ­խա­նու­թյան) քա­ղա­քա­կա­նու­թյանն ընդ­հան­րա­պես: Փավս­տո­սի «Պատ­մու­թյու­նը» ա­վարտ­վում է 4-րդ դա­րի նա­խա­վեր­ջին, երբ Հա­յաս­տա­նը բա­ժան­վեց Պարս­կաս­տա­նի և Բյու­զան­դիա­յի միջև (380 թ.): Հենց այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նից էլ սկս­վում է Ղա­զար Փար­պե­ցու «Պատ­մու­թյու­նը»՝ գրե­թե նույ­նան­ման ներ­քին և ար­տա­քին, քա­ղա­քա­կան երկ­պա­ռակտ այն­պի­սի առ­ճա­կա­տում­նե­րով, ո­րոնց ա­ղե­տա­լի հետևանք­նե­րից ազ­գա­յին միա­բա­նու­թյու­նը վերս­տին ան­հու­սա­լիո­րեն վտանգ­վում էր: Այ­նու­հան­դերձ, Ար­շակ Երկ­րոր­դի ներ­քին և ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը (ո­րի հետևորդն էր Պա­պը) ուղ­ղա­կիո­րեն խար­սխ­ված էր ազ­գա­յին շա­հի վրա՝ գե­րա­դա­սու­թյան հրա­մա­յա­կա­նով կշ­ռա­դատ­ված:
Ըստ Րաֆ­ֆու, «Պատ­մա­կան վե­պի մեջ հե­ղի­նա­կի երևա­կա­յու­թյան հա­մար ըն­դար­ձակ աս­պա­րեզ կա: Ստա­խո­սիր որ­քան կա­րող ես, ո՞վ պի­տի ստու­գե, որ քո նկա­րագ­րած­նե­րը կեղծ են: Բա­վա­կան է անց­քը տե­ղա­փո­խել մի քա­նի հա­րյուր, մի քա­նի հա­զար տա­րի ա­ռաջ, վեր առ­նել մի քա­նի պատ­մա­կան ար­ժա­նա­վո­րու­թյուն­ներ և նրան­ցից ու­զա­ծիդ պես տի­պեր ստեղ­ծել»:


Այս նկա­տա­ռումն ա­մենևին չի նշա­նա­կում, որ գրո­ղի երևա­կա­յա­կան աշ­խար­հը պետք է այն­պես և այն­չափ ընդ­լայն ու «ան­հետևո­ղա­կան» լի­նի, որ պատ­մա­կան ի­մա­ցու­թյու­նը դուրս մղ­վի, մա­նա­վանդ, պատ­մա­կան ան­ձինք ներ­կա­յաց­վեն խե­ղա­թյուր, ոչ հա­վաս­տի ու հատ­կա­պես ժա­մա­նա­կաշր­ջան չներ­կա­յաց­նող: Իր փոր­ձա­ռու­թյամբ ան­մր­ցե­լի վի­պա­սա­նը պատ­մա­կան ժա­մա­նա­կաշր­ջան­նե­րին անդ­րա­դար­ձող գրող­նե­րին ա­վե­լի քան հոր­դո­րում է կառ­չած չմ­նալ ան­ցյա­լի սոս­կա­կան-նկա­րագ­րա­կան երևույթ­նե­րից, այլ դրսևո­րել գրո­ղա­կան լայ­նա­խո­հու­թյուն՝ ստեղ­ծե­լով այն­պի­սի ի­րա­վի­ճակ­ներ, ժա­մա­նա­կաշր­ջա­նին բնո­րոշ հան­գա­մանք­ներ, որ­տեղ պատ­մա­կան ան­ցյա­լը ներ­կա­յա­նա­լիու­թյուն ու­նե­նա, ըստ այդմ վե­րապր­վի գրո­ղի շնոր­հիվ:
Այս ա­մե­նով հան­դերձ, հե­տա­գա ժա­մա­նակ­նե­րում Ծե­րեն­ցի, Րաֆ­ֆու պատ­մա­կան ընդ­գր­կուն նկա­րա­գիր ու­նե­ցող վե­պե­րով աս­տի­ճա­նա­բար և ո­րո­շա­կիո­րեն ձևա­վոր­վել էր վե­պի դա­սա­կան ա­վան­դույթ, այն, ինչ հե­տա­գա շր­ջա­նի գրող­նե­րի պատ­մա­վի­պա­կան պատ­կե­րա­ցում­նե­րի հա­մար, ե­թե ոչ հիմք հան­դի­սա­ցավ, ա­պա ո­րո­շա­պես գրո­ղա­կան դիր­քո­րո­շում­նե­րի ա­ռու­մով նպաս­տեց կեր­պար­նե­րի ընտ­րու­թյան և փոխ­հա­ղոր­դակ­ցա­յին պատ­մա­կան մի­ջա­վայր ստեղ­ծե­լու հա­մար։ Նոր ժա­մա­նակ­նե­րում Դե­րե­նիկ Դե­միր­ճյա­նը, Ստե­փան Զո­րյա­նը ա­ռա­ջին­նե­րից էին, ո­րոնք պատ­մա­կան ի­րո­ղու­թյուն­նե­րի լույ­սի ներ­քո գե­ղար­վես­տա­կան ու­րույն սկզ­բունք­նե­րով փոր­ձե­ցին ստեղ­ծել այն­պի­սի մի­ջա­վայր, որ­տեղ ար­քու­նա­կան և ժո­ղովր­դյան բնա­վո­րու­թյուն­նե­րը, կեն­ցաղա­վա­րու­թյու­նը, բնաշ­խար­հի և զուտ բնաշ­խար­հիկ նկա­րագ­րու­թյուն­նե­րը, մարդ­կա­յին հո­գե­բա­նա­կան ապ­րում­նե­րը, պա­տե­րազ­մա­կան տե­սա­րան­նե­րը և այլ «գոր­ծոն­ներ» ժա­մա­նա­կի խո­րա­պատ­կե­րի վրա հնա­րա­վո­րինս ա­վե­լի տե­սա­նե­լի դառ­նան:


Երևի տե­ղին է նշել, գու­ցե և վի­ճա­հա­րույց- որ ե­թե կա պատ­մա­կան վե­պի դա­սա­կան ա­վան­դույթ, ա­պա չի կա­րող չլի­նել պատ­մա­կան վե­պի դա­սա­կան ըն­կալ­ման հա­կակ­շիռ՝ ա­պաա­վան­դույ­թա­յին ըն­կա­լում պա­հան­ջող (ըն­կալ­ման պա­հանջ), ոչ, ան­շուշտ, պատ­մա­կան ժա­մա­նա­կաշր­ջա­նի բար­քե­րի, նկա­րա­գիր­նե­րի խե­ղա­թյու­րում, գրո­ղա­կան չար­դա­րաց­վող կա­մա­յա­կան զե­ղում­նե­րով: Պար­զա­պես գրո­ղը պատ­մա­կան ան­ձանց սր­բա­պատ­կե­րի դի­մա­զեր­ծու­մով է միայն նրանց մեջ նախ մար­դը, այ­նու­հետև գոր­ծի­չը՝ «սրի և խա­չի դրո­շա­կա­կի­րը» հայտ­նա­բե­րում, մի հան­գա­մանք, որ «շե­ղում է» հիմ­նա­կան ու­ղե­ծ­րից՝ մեր մա­տե­նա­գիր­նե­րի (Խո­րե­նա­ցի, Բու­զանդ) սահ­մա­նած դա­վա­նա­բա­նա­կան օ­րի­նա­չա­փու­թյուն­նե­րից:


Այս ա­ռու­մով քն­նար­ժան եր­կե­րից Պերճ Զեյ­թուն­ցյա­նի «Ար­շակ Երկ­րորդ» վե­պում խախտ­ված է դա­սա­կան ըն­կալ­ման պատ­մա­վե­պի «բա­րո­յա­բա­նա­կան» սկզ­բուն­քը: Եվ ե­թե վեպն ընդ­գր­կում է պատ­մա­կան ո­րո­շա­կի և հա­յու­թյան հա­մար չա­փա­զանց դար­ձա­կե­տա­յին ժա­մա­նա­կաշր­ջան, ա­պա ա­ռանձ­նո­րոշ­վում է հատ­կա­պես կեր­պար­նե­րի, այս պա­րա­գա­յին՝ Ար­շակ Երկ­րոր­դի կեր­պա­րի կա­տա­րած ա­ռա­քե­լու­թյու­նը՝ իր ժա­մա­նա­կին: Եվ որ­քա­նո՞վ է գա­ղա­փա­րա­կան ամ­բող­ջա­կա­նու­թյամբ հե­տաք­րք­րա­հա­րույց և գու­ցե ինչ-ինչ ա­ռու­մով «ու­սա­նե­լի»՝ պատ­մա­կան դա­սե­րը սեր­տե­լու ի­մաս­տով մեր օ­րե­րում… Այս իսկ պատ­ճա­ռով է Պ. Զեյ­թուն­ցյա­նը հան­կար­ծա­հաս ի­րա­վի­ճակ­ներ, վեր­ժա­մա­նա­կա­յին դր­վագ­ներ ստեղ­ծել, մարդ­կա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րում և նե­րանձ­նա­յին զգա­յու­թյուն­նե­րում, վե­պի ընդ­հա­նուր կա­ռույ­ցին հա­ղոր­դե­լով ռիթ­միկ դրա­մա­տիզմ: Եվ, բնա­կա­նա­բար, վե­պա­վարտ դր­վա­գում Ար­շակ Երկ­րոր­դի ներ­կա­յա­նա­լիու­թյու­նը ան­խու­սա­փե­լիո­րեն պետք է հո­գե­բա­նո­րեն պատ­ճա­ռա­բան­ված լի­ներ իր ապ­րած կյան­քի և մահ­վան շաղ­կա­պու­մով:


«Ար­շակ Երկ­րորդ»-ում ա­ռանց­քա­յին և հույժ ու­շագ­րավ է այն դր­վա­գը, երբ Ար­շա­կը Ներ­սե­սին ա­ռա­ջար­կում է լի­նել Մեծ Հայ­քի ե­պիս­կո­պո­սա­պետ և ան­հող­դող է՝ չըն­դու­նե­լով Ներ­սե­սի ոչ մի փաս­տարկ-ա­ռար­կու­թյուն, որ իր ապ­րած մեղ­սա­վոր կյան­քից ի­րեն զր­կե­լը հա­վա­սա­րա­զոր է դա­տա­պար­տե­լուն մահ­վան կամ մեղ­սա­կից լի­նե­լուն. «Դուք բո­լորդ ա­նօ­րեն եք ու պիղծ, ես չեմ կա­րող ձեզ հո­վիվ լի­նել և ձեր մեղ­քերն ինձ վրա վերց­նել: Ե­թե վերց­նեմ, դուք էլ ա­վե­լի մեծ չա­րիք­ներ կգոր­ծեք: ՈՒ­րեմն ի՞նչ,- բո­լո­րը վա­յե­լեն մեղք գոր­ծե­լու հա­ճույ­քը, իսկ ես զրկ­վե՞մ: Միակ զրկ­վա՞­ծը լի­նեմ»:


Պա­տու­մի հենց այս, և ոչ միայն այս, ո­րո­շա­կի գա­ղա­փա­րա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող դր­վա­գով «հա­մա­րյա լիո­վին ա­վան­դու­թյու­նից ա­զա­տագր­ված» (Մ. Բախ­տին) ստեղծ­վում է մի կեր­պար, ո­րը գրո­ղա­կան հո­րին­ված­քի փոր­ձա­ռու­թյան ար­դյունք է և են­թադ­րում է ժա­մա­նա­կաշր­ջա­նի իր պատ­կե­րա­ցում­նե­րում բո­լո­րո­վին այլ բազ­մաո­ճու­թյուն մտց­նել՝ այն էլ մի այն­պի­սի պատ­մա­կան ան­ձի կեր­պա­րա­կերտ­մամբ, ինչ­պի­սին Ներ­սես Մեծն է, ո­րի գոր­ծու­նեու­թյու­նը հե­տա­գա­յում թեր և դեմ կար­ծիք­նե­րի առ­կա­յու­թյամբ հայ ե­կե­ղեց­վո ի նպաստ ու ի շահ էր, նաև պետք է ընդ­գր­կեր ար­տա­քին և ներ­քին քա­ղա­քա­կան պայ­քա­րի պատ­մու­թյան ողջ ընդ­հան­րա­պատ­կե­րը:


Պ. Զեյ­թուն­ցյանն այս հան­գա­ման­քից ել­նե­լով է մաս­նա­հատ­կել նրա կեր­պա­րը՝ սկզբ­նա­վո­րու­մից մինչև ա­թո­ռա­կա­լու­թյունն ու վախ­ճա­նը, և այս ողջ ըն­թաց­քում կա­տա­րած պատ­մա­կան դե­րա­կա­տա­րու­թյու­նը, որ իր ժա­մա­նա­կի հա­մար սոս­կա­կան ա­ռա­քե­լու­թյուն չէր, այլ յու­րա­հա­տուկ Ար­շա­կու­նյաց թա­գա­վո­րու­թյան տա­րեգ­րու­թյան մի տևա­կան ժա­մա­նա­կաշր­ջա­նում. «Ներ­սես Կա­թո­ղի­կո­սի ժա­մա­նակ սկ­սել էր մեծ չա­փով ա­ճել քրիս­տո­նեա­կան ե­կե­ղե­ցու կուլ­տու­րա­կան և քա­ղա­քա­կան հե­ղի­նա­կու­թյու­նը» (Հ. Մա­նան­դյան): Այդ տա­րի­նե­րին էր, երբ հա­յոց ար­քան իր դրա­մա­տիկ երկ­փեղկ­վա­ծու­թյան մեջ՝ ներ­քին խար­դա­վանք­նե­րի հոր­ձա­նու­տում ազ­գա­յին ան­կողմ­նո­րոշ­վա­ծու­թյան (Պարս­կաս­տա՞ն, թե՞ Հռոմ) եր­կընտ­րան­քի առջև ան­հու­սա­լիո­րեն մե­նակ էր:


Պերճ Զեյ­թուն­ցյա­նի դի­տարկ­մամբ Հայր Մարդ­պե­տը հոր­դո­րում էր Ներ­սե­սին ու­րույն քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րել. «Պատժ­վում են ոչ միայն դա­վա­ճա­նու­թյան, այլև հա­վա­տար­մու­թյան հա­մար. չէ որ եր­կու դեպ­քում էլ նույն հարցն է ծա­գում; Ին­չու՞ է դա­վա­ճան, ին­չու՞ է հա­վա­տա­րիմ: Հենց այդ «ին­չու»-ն է հա­վա­սա­րեց­նում, նույ­նաց­նում ա­մեն ինչ… վե­րա­ցա­կա­նու­թյունն է ա­մե­նա­մեծ ու­ժը, սե­նե­կա­պետ, դու աշ­խա­տիր ա­րան­քում ապ­րել, դա­վա­ճա­նու­թյան և հա­վա­տար­մու­թյան ա­րան­քում…»:
Ար­շակ Երկ­րոր­դի երկ­վու­թյու­նը նույն­պես «դա­վա­ճա­նու­թյան և հա­վա­տար­մու­թյան ա­րան­քում» է քն­նար­ժան Զեյ­թուն­ցյա­նի տե­սա­կե­տից: Երբ Դրաս­տա­մա­տի «խոր­հր­դից վա­խե­ցող» (Ար­շա­կի խոս­քերն են) ար­քան ի պա­տաս­խան իր սե­նե­կա­պե­տի, այ­սինքն գա­ղա­փա­րա­կան խոր­հր­դա­տուի, հար­ցի՝ «Բյու­զան­դիա­յի և Պարս­կաս­տա­նի հաշ­տու­թյու­նը խա­բու­սիկ է, ինքդ քաջ գի­տես, որ պա­տե­րազմն ան­խու­սա­փե­լի է, դու պետք է վճ­ռես՝ ում կող­մը բռ­նել», չի կա­րող չխոս­տո­վա­նել, որ ին­քը փոքր ազ­գի թա­գա­վոր է. «Ե­թե ու­զում եմ մե­կին ե­րիցս ա­նի­ծել, թող փոքր ազ­գի թա­գա­վոր դառ­նա»:


Սա ճշ­մար­տու­թյուն էր՝ ան­խու­սա­փե­լի գա­ղա­փա­րի դրսևոր­ման և հե­րո­սի՝ գե­ղար­վես­տա­կան կեր­պա­րի ինք­նա­խոս­տո­վա­նա­կան պոռթ­կում, մա­նա­վանդ վե­պի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հե­տա­գա զար­գա­ցում­նե­րում և հատ­կա­պես կա­թո­ղի­կո­սի ճիշտ ընտ­րու­թյան հար­ցում է ա­ռա­վելս նկա­տե­լի «փոքր ազ­գի թա­գա­վո­րի» ո­րոշ­ման պատ­մա­կան անհ­րա­ժեշ­տու­թյու­նը:
Ին­չու՞ ենք ո­րո­շա­կի սևե­ռայ­նու­թյամբ ներ­կա­յաց­նում Պերճ Զեյ­թուն­ցյա­նի զուտ գրո­ղա­կան երևա­կա­յու­թյա­նը միա­խառն պատ­մա­կան այս ըն­թաց­քի՝ (նաև ժա­մա­նա­կաշր­ջա­նի պատ­մա­կան լրջ­միտ ի­մա­ցու­թյան) Ար­շակ-Ներ­սես Մեծ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ողջ դի­նա­մի­կան, նույ­նիսկ հարկ չհա­մա­րե­լով անդ­րա­դառ­նալ նրանց ծա­վա­լած գոր­ծու­նեու­թյա­նը ըստ սկզբ­նաղ­բյու­րի (Փավս­տոս) կամ գե­ղար­վես­տա­կան շա­րադ­րան­քի պա­տում­նե­րին. պար­զա­պես մեկ, հիմ­նա­վոր պատ­ճա­ռով: Քա­ղա­քա­կան ան­կա­խու­թյան ձգ­տող երկ­րում ի գին ա­մեն բա­նի միա­բա­նու­թյուն հաս­տա­տե­լու վճ­ռա­կա­նու­թյուն և վճ­ռա­կա­մայ­նու­թյուն ու­նե­ցող ար­քան քաջ գի­տակ­ցում էր, որ նա­խա­րար­նե­րի պա­ռակտ­վա­ծու­թյան, երկ­րի ան­միա­բա­նու­թյան սաղ­մե­րը նաև հու­նա­դա­վան ու հու­նա­հա­վատ ե­կե­ղե­ցա­կա­նու­թյան վար­քագ­ծով էր պայ­մա­նա­վոր­ված:


Հայ ե­կե­ղեց­վո ան­կա­խու­թյու­նը մե­ծա­պես նպաս­տե­լու էր ազ­գա­յին միա­բա­նու­թյա­նը՝ պե­տա­կա­նու­թյան ամ­րա­կայ­ման հա­մար չա­փա­զանց շա­հե­կան: Ներ­քին երկ­պա­ռակ­տու­թյուն­նե­րի ըն­թաց­քում էր թու­լա­ցել Ար­շա­կու­նյաց թա­գա­վո­րու­թյու­նը, և նրա­նից ան­ջատ­վել էին Մեծ Հայ­քի մաս կազ­մող մի շարք եր­կր­ներ (Ատր­պա­տա­կա­նը, Ար­ցա­խը, Մեծ Ծոփ­քը, Կաս­պից եր­կի­րը և այլն): Մի­ջան­կյալ նշենք, որ հի­շյալ եր­կր­նե­րը հե­տա­գա­յում Պապ թա­գա­վո­րի օ­րոք, Մու­շեղ սպա­րա­պե­տի գլ­խա­վո­րու­թյամբ վե­րան­վաճ­վել են:
Նե­րիշ­խա­նա­կան խժդ­ժու­թյուն­նե­րը այս ա­ռու­մով չէին կա­րող ի­րենց ազ­դե­ցու­թյու­նը չթող­նել պե­տա­կա­նու­թյան հիմ­քե­րի խար­խլ­ման վրա և Զեյ­թուն­ցյան-վի­պագ­րի տե­սա­դաշ­տում բո­լոր նա­խա­րար­նե­րը պատ­կեր­ված են ի­րենց հա­մակ­րու­թյուն­նե­րով ու հա­կակ­րու­թյուն­նե­րով: Գրո­ղը ոչ միայն նրանց կեր­պա­րի բա­ցա­հայտ­մամբ ցու­ցա­նում է առ Ար­շա­կու­նիք ու­նե­ցած վե­րա­բեր­մուն­քը, այլև վե­րա­պատ­կե­րում է ժա­մա­նա­կաշր­ջա­նը ըստ ա­մե­նայ­նի: Եվ ա­մենևին պա­տա­հա­կան չէ, որ այն­քան քն­նա­դատ­ված «նզո­վյալ քա­ղաք» հա­մար­վող Ար­շա­կա­վա­նի հիմ­նադր­ման գա­ղա­փա­րը Զեյ­թուն­ցյա­նը ներ­կա­յաց­րել է իր ա­զա­տու­թյու­նը, ինք­նա­զատ լի­նե­լու և ան­կախ գոր­ծե­լու Ար­շակ Երկ­րոր­դի ար­դա­րաց­ված ռազ­մա­վա­րու­թյան գոր­ծե­լա­կեր­պով, քա­նի որ նա­խա­րար­նե­րը հրա­ժար­վում էին քա­ղա­քի կա­ռուց­մա­նը նպաս­տե­լուց՝ հե­ռագ­նա նպա­տակ­նե­րով՝ ար­քա-ժո­ղո­վուրդ դա­շին­քի ի­րենց ան­հա­ճո վնա­սա­բե­րու­թյու­նը նա­խազ­գա­լով. «Ար­շակ քաջ հասկ­ցած էր թէ նա­խա­րա­րաց ըմ­բոս­տու­թիւ­նը եւ հայ­րե­նեաց ընդ­հա­նուր շա­հուն մա­սին ա­նոնց ցու­ցած ան­տար­բե­րու­թիւ­նը՝ որ հե­տե­ւանք էր ա­նոնց անմ­տու­թեան եւ կէ­սան­կախ վի­ճա­կին՝ պի­տի կոր­ծա­նէին մեր եր­կի­րը, բաց աս­տի. նա­խա­րար­նե­րը շա­րու­նակ դաւ կը նիւ­թէին ար­քա­յա­կան իշ­խա­նու­թեան դէմ, ուս­տի խոր­հե­ցաւ այս վտան­գա­ւոր դա­սուն դէմ ար­քա­յա­կան յե­նա­րան­ներ ա­ւելց­նել: Ա­հա այս մտօք շի­նեց Ար­շա­կա­ւան քա­ղա­քը» (Ե­ղիա­զար Մու­րա­տեան):
Հա­յոց պատ­մու­թյան մեջ չա­փա­զանց խնդ­րա­հա­րույց չոր­րորդ դա­րի պատ­մա­կան ի­րո­ղու­թյուն­նե­րը մեր ժա­մա­նակ­նե­րի տե­սան­կյու­նից վե­րարժևո­րե­լու ձգ­տու­մով է Պերճ Զեյ­թուն­ցյա­նը նա­խա­ձեռ­նել մի այն­պի­սի լայ­նակ­տավ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն ստեղ­ծել, որ հիմ­նի­վեր նոր հն­չո­ղու­թյուն է ձեռք բե­րել ար­ծար­ծած հա­մա­ժա­մա­նա­կա­յին գա­ղա­փար­նե­րի և խն­դիր­նե­րի ա­ռու­մով՝ հա­յու­թյա­նը տևա­պես մտա­հո­գող…


Ար­թուր ԱՆԴ­ՐԱ­ՆԻ­ԿՅԱՆ

Դիտվել է՝ 10582

Մեկնաբանություններ